Սարալանջում

Սարալանջում մենք հավաքում էինք աղբ։ Տղաները այնտեղ հավաքում էին գոմաղբ։ Գոմաղբ, օրգանական պարարտանյութ՝ կազմված կենդանիների արտաթորանքից։ Օգտադործվում է որպես պարարտանյութ և վառելանյութ։

նայած հանքային պարարտանյութերի արտադրության ավելացմանը, գոմաղբը ներկայումս լայնորեն կիրառվում է դաշտավարությունում, զգալի չափով օգտագործվում է ջերմոցային տնտեսություններում։ Պարունակում է ազոտային միացություններ, բույսերի համար անհրաժեշտ հանքային նյութեր։ Չոր նյութերի հիմնական մասը բարելավում է հողի կառուցվածքը, ջրային և օդային ռեժիմը, ֆիզիկաքիմիական կազմը։ Կալցիումը և մագնեզիումը նվազեցնում են հողի թթվայնությունը, իսկ մանրէները մեծացնում են կենսաբանական ակտիվությունը։ Գոմաղբը CO2-ի աղբյուր է, որն ուժեղացնում է օրգանական նյութերի սինթեզը բույսերում։

Գոմաղբի ազդեցությունը հողի վրա շարունակվում է մի քանի տարի։ Լինում են ցամքարով և առանց ցամքարի։ Ցամքարային գոմաղբի արդյունավետությունը կախված է հասունացման աստիճանից, պահպանումից, պատրաստման ձևերից։ Առանց ցամքարի գոմաղբը ստանում են խոշոր անասնապահական տնտեսություններում։ Այդպիսով գոմաղբը օգտագործում են գլխավորապես դեկորատիվ այգեգործության մեջ։

Оставьте комментарий